Տատերի ասած ՝ էդ ու՞մ եք ըրմացնում ....Այ փիլթա-փիլթա
ըլի ձեր լեզուն, կռնատակներումդ օխտը մոծուկ դուս գա, ջաններդ որդնոտի, որ գլխի ընկնեք, թե կենդանի մարդու վրա սուգ ու շիվան չեն անի:
Աստծուն դժարեկան բան է դա:
Ոնց էլ բկներովդ կուլ է գնում ու ձեզ չի խեղդում նման ձևով վաստակած հացը:
Հայկական պետությունը կենդանի է ու չի մեռնելու:
Ի հեճուկս և իշխանության և տարատեսակ ընդդիմության`
չի՛ մեռնելու:
Հերիք բո՛լ է:
ՈՒ ձեններդ կտրե՛ք Աստծո կտրածի պես:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ